Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինին համեմատել է ԽՍՀՄ ղեկավար (1924-1953) Իոսիֆ Ստալինի հետ։ Այս մասին կառավարող Պահպանողական կուսակցության առաջնորդը գրել է The Daily Telegraph թերթի սյունակում:
«Ժամանակակից Լեյբորիստական կուսակցության ողբերգությունը Ջերեմի Քորբինի օրոք այն է, որ նրանք ներքուստ այնպես են ատում շահույթ ստանալու ձգտումը, որ կքայքայեն երկրի բարգավաճման հիմքը,-ասել է Ջոնսոնը։
Վարչապետի խոսքով՝ նրանք ձևացնում են, թե իրենց ատելությունն ուղղված է միայն որոշ միլիարդատերերի դեմ, և նրանք մատով ցույց են տալիս մարդկանց՝ հաճույքով ու վրեժխնդրությամբ, որը չի եղել այն ժամանակներից, երբ Ստալինն էր հետապնդում կուլակներին։
Ջոնսոնի հոդվածը հրապարակվել է համընդհանուր ընտրարշավի պաշտոնական սկսվելու օրը։ Տեղի ժամանակով կեսգիշերին խորհրդարանը ցրվել է, իսկ Ջոնսոնը նոյեմբերի 6-ին պետության ղեկավարի՝ Եղիսաբեթ II թագուհու մոտ ընդունելության ժամանակ պաշտոնապես կհայտարարի ընտրարշավի մեկնարկի մասին։ Դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքներով կընտրվի խորհրդարանի Համայնքների պալատի նոր կազմ։ Կուսալցությունը, որը կհավաքի ձայների մեծամասնությունը, իրավունք կստանա կառավարություն ձևավորել։
Արտահերթ ընտրությունների օգնությամբ Ջոնսոնը մտադիր է փորձել փակուղուց դուրս բերել Brexit-ի մասին համաձայնեցման գործընթացը։