fbpx
Աշխարհ

Ջոնսոնը ոչ մի դեպքում չի դիմի ԵՄ-ին Brexit-ը հետաձգելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ոչ մի պարագայում Եվրամիությանը չի դիմի Brexit-ի գործընթացի հետաձգման հարցով: Այս մասին, ինչպես փոխանցում է Sky News հեռուստաալիքը, վարչապետը հայտնել է Ուեյքֆիլդ քաղաքում ոստիկանության աշխատակիցների առջև ելույթի ժամանակ:

«Ես կարծում եմ՝ անհարկի ձգձգումների կարիք չկա, և ես կանեմ հնարավոր ամեն բան, որ մեր երկիրը ԵՄ-ից դուրս գա հոկտեմբերի 31-ին: Ցավոք, երեկ խորհրդարանը քվեարկեց, ըստ էության, մեզ բանակցելու հնարավորությունից զրկելու և ԵՄ-ի հետ համաձայնության հասնելու կառավարության խնդիրն էապես բարդացնելու օգտին»,- հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն է, չնայած որ դա այնպես չէ, որ իր ցանկությունն է:

Ելույթի ընթացքում Ջոնսոնը նաև հայտնել է, որ ավելի լավ է «ջրափոսում մեռած ու ընկած մնա», քան Բրյուսելին խնդրի նորից հետաձգել Brexit-ը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մերժել էր Ջոնսոնի՝ արտահերթ ընտրությունները հոկտեմբերի 15-ին անցկացնելու առաջարկը:

Նույն ելույթի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև խոսել էր եղբոր անակնկալ հրաժարականի մասին և հայտնել, որ Brexit-ն իր ընտանիքում պառակտումներ է մտցրել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ