«Ռեալն» ու «Բարսելոնան» շարունակում են պայքարել Լուկա Յովիչի համար։
Մինչև վերջերս Լուկա Յովիչի համար պայքարում հիմնական հավակնորդը «Բարսելոնան» էր, սակայն հիմա ֆավորիտը «Ռեալն» է:
Իրավիճակը փոխվել է «Ռեալի» գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի և ֆուտբոլիստի գործակալ Ֆալի Ռամադանիսի հանդիպումից հետո:
Գործակալին շատ է տպավորել «Ռեալի» նախագիծը, ինչի մասին նա հայտնել է իր հաճախորդին, և հիմա Յովիչը նույնպես նախընտրելի տարբերակ է համարում հենց Մադրիդ տեղափոխությունը:
Նշենք, որ Լուկա Յովիչի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բենֆիկային»:
Այս մասին հայտնում է AS-ը։