Քաղաքականություն

ժողովուրդը վստահում էր Կարենին, բանակը՝ Վազգենին․ Ռիմա Դեմիրճյանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին

ՀՀ ԱԺ նախկին նախագահ, Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի տիկին Ռիմա Դեմիրճյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը:

«Եթե Կարենը չմտներ քաղաքականություն, կուսակցություն չստեղծեր ու Վազգենի հետ չմիանար, Հոկտեմբերի 27-ը չէր կայանա։ Իսկ երբ այդ ամենը տեղի ունեցավ, Կարենի հետևից ժողովուրդն էր, Վազգենը հեղինակություն ուներ բանակում. ժողովուրդը վստահում էր Կարենին, բանակը՝ Վազգենին»: Factor TV-ի եթերում ասել է նա:

Ստեղծված այս իրավիճակում, ըստ Ռիմա Դեմիրճյանի, «Միասնություն»-ը հզոր դաշինք էր։

Նա նաև հավելել է․ «Մենք շատ թշնամիներ ունենք, կարող է՝ ուզում էր թշնամին տիրել Հայաստանին՝ տնտեսապես, թելադրել, հնարավոր է՝ ներսում կային միանձնյա իշխանություն ուզող ուժեր, նպատակներ ունեին և այլն։ Կարեն Դեմիրճյանը խանգարող հանգամանք էր: Ինչքան պետք էր ժողովրդին, այնքան որոշ ուժերի ձեռք չէր տալիս»:

Տիկին Դեմիրճյանը հավելել է, որ դժվարությամբ է հավատում, որ Հոկտեմբերի 27-ի գործի կվերաբացվի. «Եթե այն ժամանակ չեղավ, հիմա ինչպե՞ս պիտի լինի», – կարծում էր նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ