Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսի 4969 նոր դեպք է գրանցվել

Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 4969 նոր դեպք է գրանցվել․ վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 922,853-ի։

Վարակման դեպքեր գրանցվել են երկրի ընդհանուր 84 շրջանում։ Հիվանդության աճի տեմպն ընդհանուր կազմում է 0,5 տոկոս, ամենացածր ցուցանիշը (0,2 տոկոս) գրանցվել է Մերձմոսկովյան շրջանում և Հյուսիսային Օսիայում։

Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 68, ապաքինվել՝ 3 557 մարդ։

Համավարակի սկզբից երկրում հիվանդությունից մահացել է ընդհանուր 15,685, ապաքինվել՝ 732,968 մարդ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ