Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ անցկացրած երկու տարին ինձ ուժեղացրել է․ Ռեշֆորդ

Հրապարակող՝

Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ անցկացրած երկու տարին ինձ ուժեղացրել է․ Ռեշֆորդ

ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը UTD Podcast-ի եթերում խոստովանել է, որ ինքը դժվար ժամանակներ է ապրել Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ հանդես գալիս։ Ֆուտբոլիստը նշել է, որ այդ ժամանակաշրջանը իրեն ավելի ուժեղ է դարձրել, և ասել , որ այդ ամենը իրեն թույլ է տվել որպես խաղացող ավելի լավը դառնալ։

«Դժվար ժամանակներ էին, բայց, կարծում եմ, եթե 5-6 տարուց նայեմ դրան, կհասկանամ, որ այդ պահերն ինձ ուժեղացրել են։
Ես շատ ավելի լավը դարձա որպես բազմակողմանի խաղացող ու մեծամասամբ Ժոզեի գլխավորությամբ անցկացրած երկու տարվան եմ շնորհակալ դրա համար։

Մենք վերելքներ ու վայրէջքներ ունեցանք։ Դժվարին շրջան էր, բայց այն ինձ իսկապես թույլ տվեց որպես խաղացող ավելի լավը դառնալ»,- ասել է Մարկուս Ռեշֆորդը։

Նշենք, որ Ժոզե Մոուրինյուին 2016-2018 թվականներին գլխավորել է ՄՅՈՒ-ն և ակումբի հետ նվաճել 3 տիտղոս։

 

Ամենաթարմ