Ս. թ. հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայ տիկնիկագործների համագործակցության նախաձեռնությամբ կբացվի «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
Ցուցահանդեսին կմասնակցեն 80 տիկնիկագործ՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք կներկայացնեն բազմաբնույթ տեխնիկայով և տարբեր նյութերից պատրաստված ավելի քան 300 աշխատանքներ։
Ցուցահանդեսի բացման օրը մուտքն անվճար է, մնացած օրերին՝ թանգարանի տոմսով:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից։