Թխամորթ դերասանուհի եւ երգչուհի Հոլի Բեյլին, որը Ջրահարսին կմարմնավորի նոր ֆիլմում, Variety-ի հետ զրույցում արձագանքել Է այն անձանց քննադատություններին, ովքեր դժգոհ են եղել իր թեկնածությունից: Խոսակցության ձայնագրությունը հրապարակվել Է հրատարակության Twitter-օգտահաշվում: «Ես ինձ զգում եմ ասես երազում: Ես լի եմ երախտագիտությամբ եւ կարեւորություն չեմ տալիս բացասականին:
Պարզապես զգում եմ, որ այդ դերն ավելին Է, քան ես ինքս: Դա հիանալի կլինի, եւ ես ցնծության մեջ եմ այն բանից, որ այդ նախագծի մաս եմ դառնալու»,- հայտարարել Է դերասանուհին: Այն, որ Բեյլին գլխավոր դերակատարն Է լինելու «Ջրահարսը» անիմացիոն ֆիլմի խաղարկային ռեմեյքում, հայտնի Է դարձել հուլիսի սկզբին: Նրա թեկնածությունը քննադատել են առանձին հանդիսականներ: Նրանք հայտարարել են, որ սպիտակամորթ գործող անձի փոխարինումը թխամորթով, իբր «բլեքվոշինգ» Է («վայթվոշինգ» տերմինի հականիշը, որը ենթադրում Է քասթինգի այն պրակտիկան, որի դեպքում սպիտակամորթ դերասանները կինոյում մարմնավորում են Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին): Disney ստուդիայի աշխատանքների մյուս երկրպագուները նշել են, որ մաշկի գույնն առասպելական հերոսի համար ընդամենը պայմանականություն Է:
Հոլի Բեյլին Chloe x Halle երաժշտական խմբի մասնակիցներից մեկն Է, որի պրոդուսերը Բեյոնսեն Է: Նա նաեւ նկարահանվել Է «Վերջին արձակուրդը» եւ «Թույլ տուր նրան շողալ» ֆիլմերում: