Աշխարհ

Սուեզի ջրանցքը փակած նավը շարժվել է տեղից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արդեն օրեր շարունակ Սուեզի ջրանցքում խցանում առաջացրած Ever Given բեռնանավը ծանծաղուտից մասնակիորեն հանվել է։

Այս առիթով ջրանցքի վարչության ղեկավար Ուսամա Ռաբիան նշել է, որ սա լավ լուր է։ Նա ասել է, որ դեռ չեն ավարտել, բայց նավը շարժվել է տեղից։

Նավը ծանծաղուտից հանելուց հետո այն պետք է բերվի համապատասխան ուղղության վրա։

Նավի՝ տեղից շարժվելու վերաբերյալ Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել The National-ի գլխավոր թղթակից Ջոյս Քարամը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ