fbpx
Առողջապահություն

Իմունիտետ բարձրացնող թեյեր և ըմպելիքներ

Մի շարք դեղաբույսեր` թեյեր և ըմպելիքներ, այլ դրական հատկություններից բացի, ունեն օրգանիզմը ամրացնող հատկություն:

Կներկայացնենք սրոհունդի (зверабой) թեյը. — 10գ չոր ծաղկախոտին ավելացնել 500մլ եռացրած ջուր կերամիկայի թեյնիկում, թրմել 5-10 րոպե: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել 1-2գ կամ նանա, կամ վայրի սուսամբար (душица)՝ ընդունելով որպես թեյի գույն:

Կարող եք սրոհունդը ընդունել նաև որպես թուրմ․

— 10գ չոր ծաղկախոտին ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր, թողնել թրմվի: Քամել, ընդունել 1ճ/գ 3-4 անգամ ուտելուց հետո:

— 15-20գ չոր խոտը լցնել200մլ 70 աստիճանի սպիրտի կամ օղու մեջ: Թողնել թրմվի 2 շաբաթ, պարբերաբար թափահարել: Այնուհետև քամել և ընդունել 25 կաթիլ՝ 3 անգամ ուտելուց հետո՝ ջրով թեյի նման: Եթե սրոհունդի դառնությունը դուրեկան չէ, կարելի է ավելացնել 1-2գ վայրի սուսամբար, ինչպես նաև 2թ/գ շաքարավազ կամ 1թ/գ բնական մեղր, եթե ալերգիկ չեք:

— 2-3ճ/գ չոր խոտի վրա ավելացնել 500մլ օղի, թողնել 2 շաբաթ թրմվի, ավելացնել 1 բաժակ ճզմված լոռամրգի (клюква),1-2 ճ/գ մեղր: Ջրի մեջ ավելացնել 1-2թ/գ խառնուրդից և ըմպել թեյը:

Սրանք բարձրացնում են իմունիտետը և պրոֆիլակտիկա են մրսածության դեպքում: Սրոհունդի թեյերը պետք է օգտագործել 3-4 շաբաթից ոչ ավել:

Հաջորդը կարկադեի վարդի (փարաոնների ըմպելիք) թեյերն են, որոնք պատրաստվում են եկու եղանակով՝ տաք և սառը.

Տաք թեյ — 1թ/գ չոր թերթիկների վրա ավելացնել 200-250մլ 90 աստիճանի տաք ջուր, թրմել 3-5ր և խմել: Ճիշտ պատրաստված թուրմը ունի ռուբինի գույն:

Սառը թեյ — պատրաստում են տարբեր ձևերով, որոնցից ամենամատչելիներից են.

ա) 1-2ճ/գ վարդի չոր թերթիկների վրա լցնել 1լ սենյակային ջերմաստիճանի ջուր, թողնել 1-2ժ թրմվի, որից հետո քամել և օգտագործել,ցանկության դեպքում կարելի է ավելի սառեցնել

բ) չոր թերթիկների վրա լցնել սառը ջուր 1-2ժ, որից հետո 5ր եռացնել, քամել և ավելացնել սառույց: Թեյը պահպանում է համը և օգտակարությունը 48ժ:

Կարկադեի թեյերը առավելագույնն օրական պետք է խմել 2-3 բաժակ: Այս թեյերը թթվաշ համ ունեն, և համը շատ ավելի է լավանում, երբ ավելացնում ենք մեղր, չամիչ և ծիրանի չիր:

Կարկադեի վարդն ունի հակացուցումներ․ հիպոտոնիա, սրտային խանգարումներ, հղիություն, ստամոքսի խոց և գաստրիտ, հորմոնալ բուժում, պարացետամոլ պարունակող պրեպարատներ, տարիքային սահմանափակում (մինչև 1 տարեկան երեխաներին): Եթե թեյերի կամ ըմպելիքների բաղադրիչներից ունեք ալերգիա՝ մի օգտագործեք:

Եղեք առողջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ