fbpx
Աշխարհ

Ջրհեղեղ Իրանում. տուժել են 23 նահանգի հազարավոր բնակիչներ

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը (IRCS) օգնություն է ցուցաբերել Իրանի 23 նահանգում ջրհեղեղից տուժած ընդհանուր առմամբ 5022 մարդու:

Կիրակի առավոտից 777 փրկարարից բաղկացած մոտ 219 փրկարարական ջոկատ իրականացրել է 134 փրկարարական գործողություն՝ տուժածներին օգնելու համար, IRCS-ի ներկայացուցիչ Բաբակ Մահմուդիի խոսքն է մեջբերում IRNA-ն:

Մահմուդին հավելել է, որ այս ընթացքում փրկարարական ջոկատները ժամանակավոր կացարան են տրամադրել 153 մարդու, ևս 224 հոգու տեղափոխել են անվտանգ տարածք և ջուրը դուրս հանել 186 բնակելի տնից:

Իրանական լրատվամիջոցը հայտնում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Իրանի 23 նահանգ, այդ թվում՝ Բուշերը, Ռազավի Խորասանը, Հարավային Խորասանը, Սեմնանը, Ֆարսը, Քերմանը, Հորմոզգանը, Չահարմահալ-վա-Բախտիարին, Սպահանը և Յազդը, տուժել են ջրհեղեղներից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ