fbpx
Աշխարհ

Հնդկաստանում ջրհեղեղից զոհվել է առնվազն 62 մարդ

Հնդկաստանում ջրհեղեղից զոհվել է առնվազն 62 մարդ։ Այն տեղի է ունեցել Ասամ և Մեղալայա նահանգներում։ Այս մասին հայտնել է NDTV պորտալը։

Նշվում է, որ մեկ օր առաջ Ասամում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Առնվազն ութ մարդ համարվում է անհետ կորած։

Այս նահանգում 33 շրջաններից 32-ը հեղեղված են, ավելի քան 156 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարանների ճամբարներ։ Հարդառատ անձրևներն ու սողանքները վնասել են առնվազն 230 ճանապարհ և 16 կամուրջ։

Մեղալայայում տուժել է առնվազն 5 հազար մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ