fbpx
Ժամանց

Ջուլի Էնդրյուսն արժանացել է Ոսկե առյուծ մրցանակին

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Էնդրյուսն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի պատվավոր «Ոսկե առյուծի»: Այս մասին հայտնում է Metro-ն:

«Իմ չքնաղ լեդի» թատերական մյուզիքլի և «Մերի Պոպինս» երաժշտական ֆիլմի աստղին պարգևը հանձնել է ռեժիսոր Լուկա Գուադանյինոն: Նա 83-ամյա Էնդրյուսին անվանել է XX և XXI դարերի խորհրդանիշ: Դերասանուհին, իր հերթին, Վենետիկի կինոփառատոնն անվանել է գլխավորն աշխարհում:

Ջուլի Էնդրյուսը «Մերի Պոպինս»-ում իր դերի համար արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների:

Տարբեր տարիներին պատվավոր «Ոսկե առյուծի» են արժանացել կինոյի այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Օրսոն Ուելսը, Չարլի Չապլինը և այլք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ