Ջուլիետ Ջոնստոնը Լոս Անջելեսում բնակվող նկարչուհի է։ 2017 թ.-ին նա ավարտել է Պարսոնի անվան նոր դիզայներական դպրոցը, որը գտնվում է Նյու Յորքում։ Ավարտելուց հետո նա սկսել էր աշխատել տարբեր նկարիչների հետ։ Իր աշխատանքները պետք է լինեին սահմանված կոնցեպտների շրջանակում։ Նկարչուհուն այլևս այդքան էլ դուր չէր գալիս այդ կերպ աշխատելը և նա սկսեց նկարչական էքսպերիմենտներ անել անցյալ տարվա հոկտեմբերից։
Օրերից մի օր իր արվեստանոցում նկարելիս նրա կտավները վերջացան և նա որոշեց շարունակել նկարելը, բայց արդեն տաբատի վրա։ Ավելու ուշ աշխատելուց հետո զբոսնելու ժամանակ նկարչուհին կրում էր իր կողմից նկարազարդված տաբատները։ Շատերը դրսում սկսեցին հետաքրքրվել տաբատներով։
Տաբատների պահանջարկը հարյուրավոր անգամներ շատացավ, երբ ամիսներ անց աշխարհահռչակ մոդել Բելլա Հադիդն իր Instagram-ի էջում նկար էր տեղադրել՝ կրելով Ջուլիետի կողմից նկարազարդված տաբատը՝ խակի երանգով։
Այդ օվանից ի վեր Juliet Johnstone բրենդը մեծ ճանաչում և պահանջարկ ձեռք բերեց։ Բոլոր տաբատները վինտաժ են կամ էլ վերամշակված, ինչը հիանալի է էկոլոգիայի համար։ Նկարչուհին ինքն էլ միայն այդպիսի հագուսներ է կրում։
Ջուլիետն, իհարկե, պլանավորում էր նաև ստեղծել նկարազարդված կաշվե բաճկոններ և վերնաշապիկներ, բայց 2020-ի պանդեմիան հետաձգեց նրա պլանները։ Այս ծանր և անկայուն ժամանակաշրջանում նրան շատ է փրկում իր արած գործը, քանզի այն լիովին կտրված է դաժան իրականությունից։ Նկարների մեծ մասում պատկերված են թիթեռնիկներ, ծաղիկներ և love/peace (սեր/խաղաղություն) բառերն են գրված։
Այդպիսի դրական, վառ և ուրախ նկարազարդումները շատ հաճելի է տեսնելը և կրելը, հատկապես այս տարօրինակ և տագնապալի ժամանակաշրջանում։
Աննա Մարտիրոսյան