Հայազգի մասնակիցները ներկայացնում են երեք երկրներ Մանկական Եվրատեսիլում

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հայազգի մասնակիցները ներկայացնում են երեք երկրներ Մանկական Եվրատեսիլում

2025 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը տեղի կունենա Թբիլիսիում, առանձնանում է հայազգի մասնակիցների ակտիվ մասնակցությամբ։ Մրցույթի 18 մասնակիցներից երեքը ազգությամբ հայեր են, բայց ներկայացնում են տարբեր երկրներ՝ Հայաստանը, Ուկրաինան և Վրաստանը։ Դեկտեմբերի 11-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի համագործակցությամբ, Թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կայացավ հանդիպում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող Ալբերտ Արմենակյանի, Ուկրաինայի Հանրապետությունը ներկայացնող Սոֆիա Ներսիսյանի և Վրաստանը ներկայացնող Անիտա Աբգարյանի հետ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները այցելեցին Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցի, որտեղ քահանաներն ու սարկավագները դիմավորեցին նրանց։ Վիրահայոց թեմի առաջնորդի կողմից փոխանցվեցին օրհնություններ և հուշանվերներ։ Այնուհետև Գալուստ Գյուլբենկյան դահլիճում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ մասնակիցներին ողջունեցին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Ուկրաինայի դեսպանության ներկայացուցիչ Օլենա Հլադուշչենկոն և «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը։ Մասնակիցները կատարեցին հատվածներ իրենց մրցութային երգերից՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

Հրապարակող՝

Ամենաթարմ