Թուրինի «Յուվենտուսը» խիստ անհաջող է մեկնարկել իտալական Ա Սերիայում։
Բանն այն է, որ 4 տուրերի ընթացքում «Յուվեն» չի տարել գեթ մեկ հաղթանակ։
Այս մասին հայտնում է Opta-ն։
Նշվում է, որ թուրինյան ակումբը նվան արդյունք չէր գրանցել 1961/1962 մրցաշրջանից այս կողմ։
Այս պահի դրությամբ «Յուվենտուսն» ունի վաստակած 2 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը։
4-րդ տուրում «Յուվեն» ոչ-ոքի` 1-1 խաղաց «Միլանի» հետ։