Յուվենտուսի կիսապաշտպանը՝ Մանչեսթեր Յունայթեդի ուշադրության կենտրոնում. Daily Express

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանին: Այս մասին մեջբերում է Daily Express-ը:

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստն ավելի վաղ դժգոհություն էր հայտնել թուրինյան ակումբում իր կարգավիճակից: Գերմանացին խոստովանել էր, որ իրեն երջանիկ չի զգում Թուրինում:

Միևնույն ժամանակ Ջանն ասել էր, որ չի հավատում այս մրցաշրջանում իրավիճակի փոփոխությանը:

Ջանը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայի 3 խաղի է մասնակցել՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: Ջանը չի ընդգրկվել Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» հայտացուցակում:

Ամենաթարմ