«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինոյին: Տրանսֆերով անձամբ հետաքրքրված է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, որի ղեկավարությամբ բրազիլացին իտալական անձնագրով խաղում էր Նապոլիում` «Նապոլիում» և Լոնդոնում` «Չելսիում»: Առաջարկվող գումարը կազմում է 40 միլիոն եվրո:
Ժորժինոյի պայմանագիրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ հաշվարկվում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը ակումբի մակարդակով անցկացվող բոլոր մրցաշարերի 37 խաղերում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուրը՝ sport.ru