ԱԺ նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, շարունակելով հունվարի 14-ին մեկնարկած և կիսատ մնացած ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության մասին ելույթը, հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր մյուս քաղաքական ուժի՝ ԲՀԿ-ի հետ պայքարի նպատակ չունեն, հակառակ դեպքում դա վնասակար կլիներ հենց ԲՀԿ-ի համար:
«Մեզ չեն, չէ՞, հրապարակում ազատել նախարարների աշխատանքից ու հայտարարել հակահեղափոխական»,- ամբիոնից ասել է Էդմոն Մարուքյանը՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կոչ անելով ոչ թե հետևել նախկին ավանդույթներին, երբ ՀՀԿ-ն միշտ ընտրում էր ԲՀԿ-ին, այլ լսել ծրագրերն ու ընտրել ըստ այդմ:
«Կա երրորդ ճանապարհ. ազա՛տ թողեք ձեր պատգամավորներին, և թո՛ղ նրանք ընտրեն՝ ըստ ցանկության», – ասել է Մարուքյանը: