«Այնթրախտի» մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը նշել է, որ Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել «Ռեալ»:
«Կա հստակ հավանականություն, որ Յովիչը կտեղափոխվի «Ռեալ»: Ցանկանում եմ, որ Լուկան մնա «Այնթրախտում»՝ միաժամանակ իրատես լինելով:Ի վերջո կգա ավելի բարձրակարգ ակումբ՝ Լուկային իր հետ տանելու համար»,- Բոբիչի խոսքն է մեջբերում ZDF-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն: Տեղափոխության արժեքը կկազմի 50-60 մլն եվրո: