Կա մոբիլիզացիա աշնանը խորհրդարանական ընտրություններ անելու համար․ Գախարիա

Ամենադիտվածներ

Կա մոբիլիզացիա աշնանը խորհրդարանական ընտրություններ անելու համար․ Գախարիա

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պնդել է, որ Վրաստանում կա մոբիլիզացիա կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու, տնտեսությունը վերականգնելու և աշնանը կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները հանգիստ պայմաններում անցկացնելու համար։

Գախարիայի խոսքով՝ Վրաստանի ընդդիմությունը փորձում է երկրում տիրող կրիտիկական իրավիճակն օգտագործել իրենց նեղ քաղաքական և անձնական շահերի համար։

Նա նաև խոսել է նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային և պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից ներում շնորհելու և բանտարկությունից ազատ արձակելու մասին։

Նա ասել է, որ իր համար ծանր է, երբ նման մարդիկ ազատ են արձակվում միայն այն պատճառով, որ ընդդիմադիր են։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ