fbpx
Աշխարհ

Կադիրովը ՌԴ մարզերի ամենահարուստ ղեկավարն է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ռուսաստանի մարզերի 2020 թվականի ամենահարուստ ղեկավարների վարկանիշում առաջին տեղն է զբաղեցրել:

Հայտնի է, որ նրա եկամուտը համեմատելի է լավագույն տասնյակի մյուս բոլոր ղեկավարների ընդհանուր վաստակի հետ: Ղեկավարը իր ունեցվածքի մասին հայտնել է մայիսի 1-ին, Կադիրովը հայտարարագրել է 381,1 միլիոն ռուբլի, սակայն չի նշել եկամտի աղբյուրները: Լրատվամիջոցը նշում է, որ տարածաշրջանի բոլոր ղեկավարները, որոնք վարկանիշում զբաղեցնում էին երկրորդից իններորդ տեղը, ընդհանուր առմամբ վաստակել են 378 միլիոն ռուբլի, այսինքն՝ երեք միլիոնով պակաս, քան միայն Կադիրովը:

Հիշեցնենք՝ Կադիրովի եկամուտները երրորդ տարին անընդմեջ զգալիորեն աճում են. 2019-ի վերջին նա հայտարարագրել էր 148,0 միլիոն ռուբլի եկամուտ, իսկ 2018-ի վերջին՝ ընդամենը 7,6 միլիոն:

Այս մասին տեղեկանում ենք Открытые медиа-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ