Այս տարվա դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձան նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում գերեվարված 10 զինծառայողներ։
Նրանցից 5-ին կալանավորելու միջոնորդություն է ներկայացվել դատարան։
Այս մասին լուրը 1lurer-ի հետ զրույցում հաստատել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
Նա նշել է, որ նրանց մեղադրանք է առաջադրվել՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։