Ֆրանսիայից օրերս Հայաստան է ժամանել Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից պատվիրակություն։ Նրանց հետ հանդիպում է ունեցել Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Այս մասին տեղեկանում ենք Հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջից։
- Միրզոյանը Փարիզում հանդիպել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- Կարևորվել է ռազմագերիների հայրենադարձման հարցում ԿԽՄԿ-ի դերակատարությունը
«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր շրջանից Հայաստան ժամանած պատվիրակության անդամներին՝ խորհրդի նախագահի 1-ին տեղակալ Ստեֆանի Պերնոդին, նախագահի խորհրդական Սոֆի Քրուզին, միջազգային կապերի բաժինի Քվեբեկի, Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի գործընկերության հարցերով պատասխանատու Ագնես Հերնու Դուկլոսին, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի կենտրոնական տարածաշրջանի համանախագահ Ժանին Փալուլյանին:
Քննարկվեցին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններին և ֆրանսահայ համայնքին առնչվող հարցեր», – ասված է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: