Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հիտլերյան մահվանը երթերը»
Նկարում պատկերված են Դախաույի համակենտրոնացման ճամբարի կալանավորները, որոնց 1945թ. գարնանը նացիստները ստիպում էին ոտքով լքել ճամբարը:
Որպես կանոն, երբ նացիստները տեսնում էին դաշնակիցների զորքերի առաջխաղացումը՝ նրանք համակենտրոնացման ճամբարներից տեղահանում էին կալանավորներին: Սովամահ, ուժասպառ և տարբեր հիվանդություններ ունեցող կալանավորները տասնյակ կամ հարյուրավոր կիլոմոտրեր էին կտրում ոտքով:
Զգալի մեծամասնությունը մահանում էր ճանապարհին: Նացիստական այս հերթական սարսափներն էլ պատմության մեջ մտան, որպես «Հիտլերյան մահվան երթեր» անվանմամբ:
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2535777713138154

