fbpx
Աշխարհ

Բրազիլիայում անկարգություններին մասնակցության համար կալանավորվել է ավելի քան 400 մարդ

Ավելի քան 400 մարդ կիրակի կալանավորվել է Բրազիլիայում անկարգություններին մասնակցելու համար, տեղեկացրել է Դաշնային օկրուգի նահանգապետ Իբանեյս Ռոշան։

«Տեղեկացնում եմ, որ կալանավորվել է ավելի քան 400 մարդ, որոնք պատասխան կտան կատարած հանցագործությունների համար։ Շարունակում ենք աշխատանքը` Դաշնային օկրուգում կատարված այդ ահաբեկչական գործողությունների մյուս մասնակիցներին պարզելու նպատակով»,- գրել է նա Թվիթերում՝ խոստանալով վերականգնել հանրային կարգը։

Նահանգապետն ավելի վաղ հրապարակել էր տեսաուղերձ, որտեղ ներողություն էր խնդրել երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայից, ինչպես նաև երկրի օրենսդիր և դատական իշխանությունների ղեկավարներից նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարուի կողմնակիցների կազմակերպած ջարդարարությունների համար։

Նշվել է, որ նրանց կարող է սպառնալ 12 տարվա բանտարկություն։ Իրավապահները գրանցել են կենտրոնացված, պլանավորված անկարգություններ։

Խոսքը երկրի Ազգային կոնգրեսի շենք ներխուժած և այնտեղ ավերածություններ գործած վանդալների մասին է։ Խորհրդարանի շենքի կադրերում երևում են բազմաթիվ ավերածություններ. կոտրված են ապակիները, կահույքը, անգամ խարույկներ են վառել։ Բացի այդ, հեռուստաալիքի եթերում ցուցադրել են ցույցերի մասնակիցներին, որոնց ձեռնաշղթաներով դուրս են բերել նախագահական պալատի շենքից։ Դաշնային գերագույն դատարանի շենքում ջարդարարներն ավերել են նիստերի դահլիճը եւ հափշտակել դատավորների պատմուճանները։

Կալանավորվածներին ավտոբուսներով տանում են ոստիկանական տեղամասեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ