«Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Դմիտրիևը հայտարարել է, որ կոնցեռնը «ZALA Լանցետ» հարվածային դրոն-կամիկաձե է ներկայացրել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։
Նշվում է՝ այս սարքը չի կորցնում օպերատորի հետ տեսահաղորդակցությունը, քանի դեռ չի խոցել թիրախը:
Դրոնը ներառում է հետախուզական, կապի, նավիգացիոն և գերճշգրիտ հարվածային տարրեր: Բացի դրանից՝ այն ի վիճակի է հարվածներ հասցնել տարբեր միջավայրերում, առանց անհրաժեշտ ենթակառուցվածքների:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կալաշնիկովը» ստեղծել է AK-12-ի քաղաքացիական տարբերակը: