fbpx
Աշխարհ

Կալուգայում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել

Ռուսաստանի Կալուգայի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է ու ընկել ճանապարհի ոչ երթևեկելի հատված, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 21 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը:

Ավտոբուսը տեղափոխում էր 48 մարդու, որոնցից 33-ը երեխաներ են եղել: 21 տուժածներից 20-ը նույնպես երեխաներ են: Տեղ հասած փրկարարները ու անցնող մեքենաների ուղևորները օգնության են հասել ավտոբուսի ուղևորներին, սակայն նրանց մի մասը վթարի ժամանակ սեղմվել է նստարանների միջև, ու անհրաժեշտ է եղել հավելյալ, մասնագիտացված օգնություն:

Ավտովթարի պատճառը վերջնականապես պարզված չէ, սակայն քրեական գործ է հարուցվել ճանապարհային երթևեկության կանոնները չպահելու հատկանիշներով:

Լրացում․ Այժմ հայտնի է, որ զոհերի թիվը արդեն 7 է, նախորդիվ հաղորդված 2-ի փոխարեն: Զոհվածներից 4-ը երեխաներ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ