fbpx
Մշակույթ

Կամերային երգչախումբը բուլղարական փառատոնում Գրան պրիի արժանացել

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Բուլղարական «Вместе в 21 веке» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների:

Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:

Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել է Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:

Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ»:

https://www.facebook.com/NCCMArmenia/posts/3220555398054650

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ