«Էվերթոնի» կիսապաշտպան Ռիչառլիսոնը խոսեց «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի մասին:
«Մարդիկ շատ են խոսում նրա մասին: Իհարկե, նա հիանալի պաշտպան է, բայց ես կարողացել եմ շրջանցել նրան:
Նա դարձավ աշխարհի երեք լավագույններից մեկը (Վան Դեյքը երկրորդ տեղում էր «Ոսկե գնդակի-2019» -ի քվեարկոթյունների արդյունքում), քանի որ հիանալի մրցաշրջան անցկացրեց: Բայց, իմ կարծիքով, կան ավելի լավ պաշտպաններ», – ասաց Ռիչարդլիսոնը:
Հարցին, թե ով է ավելի լավը, քան վան Դեյքը, բրազիլացին պատասխանեց. «Տիագո Սիլվան, Մարկինյոսը և Սերխիո Ռամոսը»:
Աղբյուրը՝ Daily Mail։