Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը Օտտավայում անցկացրել է իր ամենամյա նիստը:
Այս մասին ասված է բարեկամության խմբի հայտարարության մեջ։
Հանդիպմանը ընդգծվել է Արցախի ժողովրդի և կանադացի խորհրդարանականների միջև կապերի ամրապնդումը, կառուցողական երկխոսության հարթակի ապահովումը և Արցախի ժողովրդի խաղաղության և ներդաշնակության ձգտումների կարևորումը: Նիստի արդյունքներով ընտրվել են նոր համանախագահներ։
«Խումբը հույսի և քաջալերանքի աղբյուր կլինի տարածաշրջանի բնակչության համար և թույլ կտա Արցախի ժողովրդին գործակցել կանադացի օրենսդիրների հետ, բարձրաձայնել իրենց պատմությունները և քննարկել հարգանքի, հանդուրժողականության և մարդու իրավունքների ընդհանուր արժեքները», – ասվում է հայտարարությունում։