fbpx
Առողջապահություն

Կանադական ընկերությունը կորոնավիրուսի դեմ վակցինացիայի նախնական տարբերակ է ստեղծել

ԱՄՆ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող կանադական Մեդիկագո ընկերությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ վակցինացիա է ստեղծել, որը, սակայն, դեռևս հանրայնորեն հասանելի չէ և նախնական փորձարկումների փուլում է:

Այս արագ առաջընթացը եղավ ի շնորհիվ նրա, որ գիտնականները վիրուսը, ընդունված ավանդական մեթոդով հավի ձվի մեջ ներարկելու ու դրանով վիրուսին մուտացնելու փոխարեն, այս անգամին ծխախոտի բույսեր են օգտագործել:

Սակայն պետք է նշել, որ մինչև վակցինացիաների հանրայնացումը, այն փորձարկումների փուլ է անցնում, որպեսզի գիտնականները կարողանան որոշել դրա ապահով լինելու հանգամանքն ու կողմնակի էֆեկտները, իսկ ռիսկերի դեպքում փորձեն շտկումներ կատարել և ավելի կատարելագործված տարբերակ ստանալ:

Այս գործընթացն ընդունված է համարել, որ շուրջ 12-18 ամիս կարող է տևել: Այս կապակցությամբ Walter Reed Army institute of Research կազմակերպության գիտաշխատող Նելսոն Միքայելն ասել է, որ գիտությունն իրականում հնարավորություն ունի ավելի արագ շարժվելու, բայց դա կարող է վնասներ հասցնել:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ