Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը․ Մելանի Ժոլի

Ամենադիտվածներ

Կանադան աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Այս մասին այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին։

Նրա խոսքով՝ Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը։

«Մենք հավատում ենք ձեր ժողովրդավարական ձգտումներին և պատրաստ ենք այս ուղղությամբ աշխատանքները խորացնել։ Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը»,- նշել է Կանադայի ԱԳ նախարարը։

Ամենաթարմ