Կանադան երկու անգամ կկրճատի Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը

Հրապարակող՝

Կանադան երկու անգամ կկրճատի Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը

Ամենադիտվածներ

Կանադայի իշխանությունները որոշում են կայացրել երկու անգամ կրճատել Կուբայում դեսպանատան անձնակազմի քանակը, ասվում է Կանադայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Որպես պատճառ նշվում է աշխատակիցների առողջության և անվտանգության պահպանման նկատառումը:

Նշվում է, որ երկու տարում Կուբայում Կանադայի դեսպանության աշխատակիցներից 14 մարդ առողջության հետ կապված արտասովոր խնդիրներ է ունեցել (տեսողական և լսողական խնդիրներ, հավասարակշռության կորուստ, փսխում և այլն )։

Հավանայում գործող դեսպանությունում նախկինի պես կլինի դեսպանը, և հասանելի կլինեն բոլոր հյուպատոսական ծառայությունները։

Ամենաթարմ