fbpx
Աշխարհ

Կանադան հայտնել է աֆղանցի փախստականներին ընդունելու պատրաստակամության մասին

Կանադան, թալիբանների հետ կապված զարգացումների ֆոնին, հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում ընդունել Աֆղանստանի բնակչության խոցելի հատվածից 20 հազար անձի։

Այս մասին տեղեկանում ենք Կանադայի պատասխանատու գերատեսչության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ փախստականների համար օժանդակության հատուկ ծրագրեր են գործելու։

Հիշեցնենք, որ Աֆղանտսանում վերջին շրջանում գլուխ է բարձրացրել «Թալիբան» ծայրահեղական շարժումը։ Ըստ տարբեր աղբյուրների՝ թալիբների վերահսկողության տակ է արդեն Աֆղանստանի 65 տոկոսից ավելին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ