Կանադան տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Հրապարակող՝

Կանադան տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

Կանադան տնտեսական պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ: Պատժամիջոցները կապված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման հետ։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին, փոխանցում է Укринформ-ը։

«Կանադան, գործընկերների և դաշնակիցների հետ միասին, կոշտ կպատասխանի միջազգային իրավունքի այս բացահայտ անտեսմանը»,- ասել է Ջոլին։

Նա նշել է, որ Կանադան խստորեն դատապարտում է նախագահ Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի շրջանների անկախության ճանաչումը։

«Սա Մինսկի համաձայնագրերի, ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում է, ինչպես նաև լուրջ վտանգ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»,- ասել է նախարարը։

Ամենաթարմ