fbpx
Աշխարհ

Կանադայում ընտրություններում պարտված պատգամավորները փոխհատուցում կստանան

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի անդամները, որոնք հոկտեմբերի 21-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում չեն կարողացել վերընտրվել ստորին պալատ, որպես փոխհատուցում դաշնային բյուջեից 15 հազարական կանադական դոլար (11,5 հազար դոլար) կստանան: Այս մասին հայտնում է CBC-ն:

Այս նախաձեռնության նպատակն այն է, որ հեշտացվի խորհրդարանական գործունեությունից հետո նրանց վերադարձը սովորական քաղաքացու կյանքին: Ընտրություններում պարտված 48 ժողովրդական ընտրյալներից 29-ը վարչապետ Ջասթին Թրյուդոյի իշխող Լիբերալ կուսակցության անդամներն են:

Հիշեցնենք, որ լիբերալները՝ Ջասթին Թրյուդոյի կուսակցությունը, հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը։ Կանադայի Պահպանողական կուսակցությունը ստացել է աջակցություն 120 ընտրատարածքներում։ Երրորդ տեղում «Քվեբեքյան դաշինքն» է, որը հաղթել է 32 ընտրատարածքներում (8,7 տոկոս)։ Նրանց հաջորդում են Նոր դեմոկրատական կուսակցությունը (24 ընտրատարածք, 1,5 տոկոս), Կանադայի «կանաչների» կուսակցությունը (3 ընտրատարածք, 6,1 տոկոս)։ Կանադայի Ժողովրդական կուսակցությունը ընտրությունների արդյունքներով զրկվել է միակ մանդատից, որը ստացել է անկախ թեկնածուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ