Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջև. Բրայան Մեյ

Ամենադիտվածներ

Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջև. Բրայան Մեյ

Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր հարթակում կիսվել է System of A Down ռոք խմբի տարածած հայտարարությամբ՝ աջակցել Հայաստանին:

«Բարև մարդիկ: Ես խախտում եմ իմ լռությունը, քանի որ հերթական ողղբերգությունն է ծավալվում և վտանգ կա, որ լրատվականները, ինչպես միշտ, ճշմարիտ տեղեկատվություն չեն հաղորդի: Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ գազից, նավթից և զգալի հարստություններից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Այն աշխարհի ամենախաղաղ երկրներից է՝ խորն արմատացած տխրությամբ, որն իր պատմոււթյունից է գալիս. առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների շրջանակում, որը դեռևս հերքվում է Թուրքիայի կողմից: Այսօր Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջև: Ընդհամենեը 2 օր առաջ սահմանամերձ հայկական գյուղերը կրկին գնդակոծվեցին Ադրբեջանի կողմից`հայերին ահաբեկելու և անկայունության մատնելու համար: Հայաստանը բոլորովին անպաշտպան է երեք անողոք բռնապետությունների ոչ սուրբ դաշինքի դեմ և Արևմուտքի լիակատար աջակցության կարիքը ունի: Խնդրում եմ կարդացեք System of a Down-ի՝ Հայաստանի մեծագույն ռոք խմբի այս գրությունը: Վերջերս պատիվ ունեցա Հայաստանում ելույթ ունենալ նրանց երգչի`հանճարեղ Սերժ Թանկյանի հետ: Աշխարհը պետք է իմանա սրա մասին. խնդրում եմ վերահրապարակեք այն`հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվությանը, ըստ որի, հայը ագրեսոր է, ինչպես Ռուսաստանն է ներկայացնում անմեղ ուկրաինացիներին: Սրտի գերիշխանության աշխարհում մենք պետք է խոսենք հանուն ճշմարտության և արդարության», – հրապարակմանը կից գրել է երաժիշտը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();