queen
Կրակի մատներ. Բրայան Մեյը համերգի ժամանակ իր հայտնի վեցպենսանոց մետաղադրամով
Լուսանկարիչ Ջիմ Դայսոնի կողմից բեմական պայծառ լույսերի ներքո ֆիքսված այս կադրում «Queen» խմբի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը պլաստիկ մեդիատորի փոխարեն օգտագործում է հին վեցպենսանոց մետաղադրամ:
Ֆրեդի Մերկուրին ճանապարհին. հանգիստ պահ Օսակա-Նագոյա գնացքում, 1982թ.
Ճապոնական գնացքի պատուհանի մոտ՝ Queen-ի 1982 թվականի շրջագայության ժամանակ արված այս հազվագյուտ լուսանկարը ֆիքսել է Ֆրեդի Մերկուրիին հանգստի ու մտորումների պահին։
Մեկուսի պահը Շինկանսենում. Ֆրեդի Մերկուրին Նագոյա տանող ճանապարհին, 1982թ.
1982 թվականի հոկտեմբերի 25-ին ճապոնական արագընթաց գնացքում արված այս անկեղծ լուսանկարը բացահայտում է Ֆրեդի Մերկուրիի խաղաղ ու ինքնամփոփ կողմը Queen խմբի պատմական Hot Space շրջագայության ժամանակ:
Queen խմբի երաժշտական ժառանգությունը. ստուդիական ալբոմների վերլուծություն
Queen խմբի 15 ստուդիական ալբոմների վերլուծությունը բացահայտում է խմբի էվոլյուցիան պրոգրեսիվ ռոքից մինչև համաշխարհային փոփ-երաժշտության գագաթնակետ:
Ֆրեդի Մերկուրիի գաղտնի դուստրը բացահայտվել է նոր կենսագրականում
Նոր կենսագրությունը պնդում է, որ Queen-ի առաջատար Ֆրեդի Մերկուրին ունեցել է գաղտնի դուստր, որը ծնվել է 1976 թվականին և թաքցվել է տասնամյակներ շարունակ:
Queen խմբի կիթառահարն ասպետի կոչում է ստացել
Queen խմբի կիթառահար եւ համահիմնադիր Բրայան Մեյն արժանացել է բրիտանական ասպետի բակալավրի կոչման։ Պարգեւատրվածների ցուցակը հրապարակվել է բրիտանական կառավարության կայքում։ Նա մեկնաբանել է իր մրցանակը՝ այն անվանելով «մի տեսակ մարտահրավեր». «Կարծում եմ՝ ես այդպես եմ տեսնում՝ բարիք արա աշխարհում եւ ավելի լավը, քան նախկինում էիր անում»։ Նա 2008 թվականին վերականգնել է Լոնդոնի ստերեոսկոպիկ ընկերությունը, իսկ 2015…
Հայաստանը կրկին կանգնած է աշխարհի երեսից ջնջվելու դավադրության առջև. Բրայան Մեյ
Աշխարհահռչակ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր հարթակում կիսվել է System of A Down ռոք խմբի տարածած հայտարարությամբ՝ աջակցել Հայաստանին: «Բարև մարդիկ: Ես խախտում եմ իմ լռությունը, քանի որ հերթական ողղբերգությունն է ծավալվում և վտանգ կա, որ լրատվականները, ինչպես միշտ, ճշմարիտ տեղեկատվություն չեն հաղորդի: Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ գազից, նավթից և…
Բրիտանիայում կթողարկվեն Մերկուրիի կիսանդրիները
Մեծ Բրիտանիայում ընկերությունը 1․3 մլն դոլար է ստացել՝ Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի կիսանդրիները պատրաստելու և ԱՄՆ արտահանելու համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի միջազգային առևտրի նախարարությունը։ Նշվում է, որ ամբողջ եկամուտը կփոխանցվի Mercury Phoenix Trust խմբի բարեգործական հիմնադրամին, որը պայքարում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ։
Queen-ը երեք նոր տեսահոլովակ կթողարկի
Queen-ը պատրաստում է թողարկել երեք նոր տեսահոլովակ։ Այս մասին խմբի ադմինիստրացիան հայտնել է ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ երաժիշտներն այդ կերպ ցանկանում են նշել YouTube-ում Bohemian Rhapsody երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի 1 մլրդ դիտումները։ Նաեւ մրցույթ է հայտարարված, ըստ որի՝ խմբի բոլոր երկրպագուները կարող են մասնակցություն ունենալ այդ բոլոր տեսահոլովակների ստեղծմանը։ Մրցույթը ստացել է You…
«Բոհեմյան ռապսոդիա»-ն ռեկորդ է սահմանել Youtube-ում
1975-ին Queen խմբի ստեղծած «Բոհեմյան ռապսոդիա»-ն ամենահին ստեղծագործությունն է, որի դիտումների քանակը YouTube-ում գերազանցել է մեկ միլիարդը: Այս մասին գրում է France Info-ն։ Ավելի վաղ համացանցում ամենալսված երգը Guns N’Roses խմբի November Rain կատարումն էր, որը թողարկվել է 1991-ին։ «Բոհեմյան ռապսոդիա»-ն հանրաճանաչություն է ձեռք բերել 2018-ին համանուն ֆիլմի թողարկումից հետո։
Queen-ը հրապարակել է Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ համերգային նոր տեսանյութ
Queen խումբը հրապարակել է Fat Bottomed Girls երգի համերգային տեսանյութը Ֆրեդի Մերկուրիի մասնակցությամբ: Տեսանյութը նկարել են որպես աջակցություն Hot Space ալբոմին: Այդ համերգը խմբի պատմության մեջ լավագույններից մեկն է ճանաչվել: Այս մասին հաղորդում է խմբի ֆեյսբուքյան էջը: Նշենք, որ Live at the Bowl համերգը տեղի է ունեցել Միլթոն Քինսում՝ 1982 թվականի հունիսի 5-ին: https://www.youtube.com/watch?v=tpzkSg9e3Uw
Իսպանացի միանձնուհիները կատարում են Queen խմբի We Will Rock You երգը և պարում դրա ներքո (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Բրիտանական Queen խմբի We Will Rock You երգը կատարել են իսպանացի միանձնուհիները, որը մի քանի օրում 14 մլն դիտում է հավաքել: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում: Նշվում է, որ միանձնուհիները «Սուրբ Պատրիկի դուստրեր» երգչախմբից են եղել, և այդ փաստն արդեն բացատրում է երաժշտության նկատմամբ նրանց սերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միանձնուհիները վայելում երաժշտությունը, նույնիսկ պարում են:












