fbpx
Աշխարհ

Կանխատեսվում է թունավորման և ինֆեկցիաների զանգվածային համաճարակներ

Գվելֆի և Տորոնտոյի համալսարանների կանադացի գիտնականները պարզել են, որ գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել սննդամթերքից թունավորման դեպքերի և ինֆեկցիաների ավելացման: Դա պայմանավորված կլինի պաթոգեն մանրէներ փոխանցող ճանճերի պոպուլյացիաների աճով, հաղորդվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում:

Հետազոտողներն ուսումնասիրել են Կանադայում, վերջին 12 տարիների ընթացքում, միջատների քանակական փոփոխությունները: Ստացված տվյալներն օգտագործվել են փոփոխվող կլիմայի պայմաններում ճանճերի պոպուլյացիաների աճը կանխատեսելու համար: Արդյունքում պարզվել է, որ 2080-ին միջատների թիվն այնքան կաճի, որ Campylobacter տիպի մանրէների առաջացրած աղեստամոքսային ինֆեկցիաները կրկնակի կավելանան:

Campylobacter-ը պաթոգեն տիպի մանրէներ են, որոնք առաջ են բերում աղեստամոքսային տրակտի սուր խանգարումներ: Միկրոօրգանիզմները օրգանիզմ են թափանցում աղտոտված սննդի՝ սովորաբար մսի կամ վարակված կենդանիների հետ շփման միջոցով:

Փոխանցում է 1in.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ