Հասարակություն

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ նա տեղափոխվել է հոգեբուժարան

Օգոստոսի 28-ին, ժամը 00։17-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջից, Հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարները՝ քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ, կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։

Վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ