Երեկ շախմատի առցանց օլիմպիադայում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց Հունաստանի ընտրանու նկատմամբ և նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
Մեր թիմը առաջին մրցախաղում առավելության հասավ 4,5 – 1,5 հաշվով, իսկ երկրորդում՝ 3,5 – 2,5 հաշվով։
1/4 եզրափակչի ուղեգրեր նվաճեցին նաև Ուկրաինայի, Հունգարիայի և Լեհաստանի հավաքականները։
Անհրաժեշտ է առանձնացնել Ուկրաինայի հավաքականի հաղթանակը Չինաստանի հզոր ընտրանու նկատմամբ։
Նշվում է, որ 1/4 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն է լինելու Հնդկաստանի թիմը։ Մյուս զույգերում միմյանց դեմ կմրցեն Լեհաստանն ու Ադրբեջանը, Ռուսաստանն ու Հունգարիան, Ուկրաինան և ԱՄՆ-ն։
Հայաստան – Հնդկաստան մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամով 15։00-ին։