Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:
«Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կկարողանան Covid 19 թեստի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա: