fbpx
Էկո

Սևանի ափամերձ հատվածում կապամոնտաժվի ավելի քան 3000 շինություն․ նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում տեղադրել, որին կից գրել է․


«Սևանի ափամերձ հատվածում առաջիկա ամիսներին կապամոնտաժվի ավելի քան 3000 շինություն։

1905 նիշից ցածր գտնվող կառույցներն ապամոնտաժվելու են․ ափամերձ հատվածներից կհեռացվեն բոլոր ապօրինի կառույցները։

Ստեղծվել է աշխատանքային հատուկ խումբ, որն այս պահին զբաղվում է չափագրման և գույքագրման հարցերով։ Աշխատանքները մոտ 1.5 ամսից կավարտվեն ու դրանց կհաջորդեն իրավական գործընթացները։


Համատեղ ջանքերով վերականգնենք մեր ազգային հարստություն՝ Սևանա լճի էկոհամակարգը՝ օրենքի ուժով և այսուհետ երաշխավորենք դրա անխաթարությունը՝ բոլորիս պատասխանատու և սրտացավ վերաբերմունքի ներքո»։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/posts/916927852151365?__cft__[0]=AZV4k7xN5_TLhg0rSzUcDXmPnuwCxtL1vasQAPcoDOxPZiWeE56fp4SX7Hp6Pyip7hqiQRB4T3mDMZUTr3cRKiDq7d4Q3hq2a8aHETBUxVtBfxZNyJcj5DpPkziFKqiJafjJf6hM-hkbY5F7hcc_PspsMWJd8AYg5bW06gXT5PiiOuJDMS5KF35GV0B9PkADfmI&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ