fbpx
Իրավական

Կապանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կապանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին Ներքին Հանդ բնակավայրից Ծավ տանող ճանապարհին հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Ազատ Հ.-ն, որը ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ (Գողությանը հանցակցելը), 177-րդ (Գողությունը), 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 34-177 –րդ (Գողության փորձը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խափանման միջոցը՝ կալանք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ