Սյունիքի մարզի Կապան համայնքի թիվ 35/10 ընտրատեղամասից Civic.am-ին տեսանյութ են ուղարկել և ահազանգել, որ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին աջակցող Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը դեռ ընտրատեղամասը չբացված՝ ժամը 7:50, մուտք է գործել տեղամաս և մինչ քվեարկելը կարճ զրույց ունեցել հանձնաժողովի անդամներից մեկի հետ։
Գրում է Civic-ը։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սամվել Հայրապետյանը աղբյուրի հետ զրույցում չի հերքել համայնքապետի ժամանակից շուտ ընտրատեղամաս մուտք գործելու փաստը և ասել է․
«Համայնքապետը տեղամաս է եկել շուտ, սակայն քվեարկել է նախատեսված ժամին՝ ժամը 8:00-ին»։

