Մայիսի 26-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Վայքում բնակվող մի տղամարդ գողացել է «Տելեկոմ Արմենիա» ընկերության ցանցերի շահագործման հարավային բաժնի 400 մետր կապի մալուխը, որն անցնում էր Զառիթափ համայնքով։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, և շուտով տեղեկությունները հիմնավորվեցին, ինչից հետո 60-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց Վայքի բաժին։
Գողացված 400 մետր մալուխից 70 մետրը Վայքի ոստիկանները հայտնաբերել են։ Ընկերությանը պատճառված վնասի չափն ու դեպքի հանգամանքները պարզվում են։