Խորհրդարան

Կառավարություն ներխուժածների ցանկում կար նաև ԲՀԿ-ական պատգամավոր․ վեճ ԱԺ-ում

ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ելույթ ունեցող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ու ԲՀԿ-ական որոշ պատգամավորների միջև բանավեճ սկսվեց։

Պատճառը Նազարյանի հայտարարությունն էր՝ կառավարության շենք ներխուժած ջարդարարների վերաբերյալ։

«Անվտանգության աշխատակիցների հավաստմամբ նրանց շարքում էր նաև ԲՀԿ-ի պատգամավորներից մեկը։ Ասե՞մ անունը․․․ Դավիթ Մանուկյան», – ասաց Նազարյանը։

Սկսված բանավեճի ընթացքում Նազարյանը նաև հայտարարեց, որ «կառավարությունում ջարդուփշուր անելու պայմաններում հրաժարական պահանջել հնարավոր չէ»։

Որից հետո ԱԺ փոխխոսնակը զբաղեցրեց իր տեղը, բայց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը արձագանքեց Նազարյանին ու շարունակեց խոսել տեղից։

Կարճ ժամանակ անց բանավեճը դադարեց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ