fbpx
Սպորտ

Կարագերը՝ Մանեի ու Սալահի միջև լարվածության մասին

Մանեի հիասթափությունը կուտակվել է արդեն մի քանի ամիս։ Այս մասին ասել է «Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը՝ մեկնաբանելով Մուհամեդ Սալահի և Սադիո Մանեի միջև ստեղծված լարվածությունը:

«Որքան խորանում է խնդիրը, այնքան փորձում ես հետաձգել դրա լուծումը։

Մանեի և Սալահի միջև տարաձայնությունները հենց այս կարգի են։ Ոչ մի պարագայում Մանեն գլուխը չէր կորցնի «Բարնլիի» հետ խաղի ժամանակ միայն այն պատճառով, որ Սալահից մի քանի փոխանցում չէր ստացել։ Նրա հիասթափությունը կուտակվել է արդեն մի քանի ամիս։ Պետք էր մի փոքր առիթ, որ այն դուրս գար։

Յուրգեն Կլոպն այն մարզիչը չէ, որն իր ֆուտբոլիստներին թույլ կտա խաղալ բացասական մթնոլորտում։ Կարծում եմ, որ նա այդ մասին խոսել է և՛ Սալահի, և՛ Մանեի հետ»,-ասել է Կարագերը։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ