Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ՝ այսօր՝ օգոստոսի 22-ին, պատվիրակություն է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ հայկական պատվիրակությունը մասնակցելու է «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին: